Վրաստանում հացը թանկացել է
Վրաստանում գործարանային հացը թանկացել է 10 թեթրիով: Վրաստանի հաց թխողների ասոցիացիայի նախագահ՝ Մալխազ Դոլիձեն ասաց, այսօր ալյուրի գինը բարձրացել է եւ 1 պարկն արժե 73 լարի: Բացի այդ, ըստ նրա, հարկերը բավականին բարձր են:
Գինը բարձրացել է նաև որոշ հացի փուռերում, որտեղ հացը թանկացել է 20 թեթրիով:
Հացթուխների ասոցիացիայում հոկտեմբերից հացի գների բարձրացման մասին խոսում էին դեռ սեպտեմբերին: Ինչպես հայտարարել էր Մալխազ Դոլիձեն, եթե պետությունը չիրականացներ հացի ալյուրի սուբսիդավորման ծրագիրը, հոկտեմբերից հացի գինը կբարձրանար: