Կովիդն «ընկճեց» գրիպը, այն այս տարի ավելի լուրջ կլինի. Գամղրելիձե
«Երեք ռիսկային խմբերի պատվաստումները սկսվում են այս շաբաթ: Դրանք են բժշկական անձնակազմը, հղի կանայք և դիալեզի վրա գտնվող հիվանդները», - ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն համակարգող խորհրդից հետո կայացած ճեպազրույցում:
«Այս տարի պետությունը գնել է գրիպի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, ստացել ենք 43 հազարը: Այս շաբաթ կսսկվի երեք առաջնահերթ խմբերի պատվաստումը: Դրանք են ՝ բուժանձնակազմը, հղի կանայք և դիալիզի ենթարկված հիվանդները:
Մինչև հոկտեմբերի 25-ը մենք սպասում ենք մնացած 160 000 դեղաչափերին, այնուհետև այն կտարածվի երեխաների վրա, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և այլն: Այս ամենն անվճար է», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Բորժոմիի քաղաքապետարանում վաղը կստանան սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը: Բոլոր քաղաքացիները սեզոնային պատվաստանյութով կարող են պատվաստվել Բեորժոմիի բժշկական կենտրոնում և գյուղական ամբուլատորիաներում: Բորժոմիի հանրային առողջության կենտրոնի ղեկավար՝ Մանանա Ռատիանիի խոսքով ՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են ամեն տարի: Սեզոնային գրիպի դեմ պատվաստման համար բնակիչներին անհրաժեշտ չէ նախապես գրանցվել: