Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 586 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 26 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 49 386 փորձարկում, որից 32 217-ը ՝ արագ հակագենի և 17 169-ը ՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են ՝ օրականը 9,79%, վերջին 14 օրվանը ՝ 6,95%, վերջին յոթ օրվանը՝ 8,52%:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 645 195 դեպք, որից 605 581 հիվանդ ապաքինվել է, 9 332-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 889 200 պատվաստում, օրական ՝ 6 837 պատվաստում:
Կարանտինում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 766 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում ՝ 803 մարդ:
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսային հիվանդության 4 775 նոր դեպք, ապաքինվել է 1 623 հիվանդ:
«Պատվաստման ցուցանիշն ամեն օր ընկնում է, այսօր այդ թիվը յոթ հազար էր, ինչը շատ քիչ է: Բոլորին խնդրում եմ դիմել պատվաստումների կենտրոններին: Երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, և բոլորը պետք է պատվաստվեն»,- ասում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Նրա խոսքով ՝ փաստն այն է, որ վերջին 5-6 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է, իսկ պատվաստման ցուցանիշն ամեն օր նվազում է: