Ախալցիխեում և Ախալքալաքում սպասվում են հոսանքազրկումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, հոկտեմբերի 19-ին, Ախալցիեում և Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 12:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում հոսանքը կանջատվի Ախալքալաքի շրջանի Մաջադիա, Օլավերդ, Խուլգումո, Կոչիո, Թոթխամի, Դիլիսկա և հարակից գյուղերում:
14:00-17:00-ը կհոսանքազրկվեն Ախալցիխեի Ապրիլի 9, Ռուսթավելի, Դավիթ և Կոնստանտինե, Կեցխովելի փողոցները:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: