«Ուսանողներիգ 5%-ն անգամ պատվաստված չէ»,- Մակա Բերիձե
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը ուսումը վերսկսել է խառը ձևաչափով, սակայն վերջին շրջանում վարակվածների թվի աճի պատճառով համալսարանն ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման։ Այս որոշման նպատակն է հաշվի առնել ուսանողների կարիքները, ստեղծել անվտանգ պայմաններ նրանց համար և ապահովել որակյալ կրթության հասանելիություն։
«Մեր համալսարանի տարբեր աստիճաններում սովորում է մոտ 1800 ուսանող: Ցավոք, պատվաստված ուսանողների քանակը շատ քիչ է, 5%-ն անգամ պատվաստված չէ: Չնայած մի բան մնում է անփոփոխ, պատվաստումը կամավոր է։ Հիմնական խնդիրը ուսանողներին ինչ-որ կերպ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելն է։ Մենք պատրաստ ենք պատվաստման կետեր հիմնել նաեւ համալսարանում։ Հաշվի առնելով անվտանգության միջոցները՝ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց»,- ասում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր՝ Մակա Բերիձեն:
Մակա Բերիձեի խոսքով՝ ուսանողների չպատվաստվելու երեք հիմնական պատճառ կա՝ ընտանեկան որոշումը, կրոնական մոտիվացիան և վախը։
Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա, ըստ ռեկտորի, «գիտական անձնակազմի 90 տոկոսը պատվաստվել է եւ բացարձակապես պատրաստ է վերադառնալ դասալսարան»: