Ոսկին էժանանում է
Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան նվազել է դոլարի ամրապնդման եւ շտկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.17 տոկոսով կամ 3.05 դոլարով՝ հասնելով 1803.75 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.48 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 24.473 դոլարի։
Միևնույն ժամանակ, Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են ՕՊԵԿ+-ի մի շարք անդամ երկրների հայտարարությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.31 տոկոսով՝ հասնելով 85.43 դոլարի բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.16 տոկոսով՝ հասնելով 83.89 դոլարի մեկ բարելի դիմաց։ Մեկ օր առաջ WTI-ի ֆյուչերսները 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել էին 85 դոլարը բարելի դիմաց: