Երկրաշարժ Վրաստանում
Հոկտեմբերի 27-ին` տեղական ժամանակով ժամը 15:50-ին Վրաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ օջախի 5 կմ խորությամբ: Էպիկենտրոնը Թբիլիսիից գտնվում է 60 կմ հեռավորության վրա իսկ Դմանիսիից՝ 17 կմ, Մամիշլար գյուղի մոտ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3,1 բալ: