Ոսկին թեթեւակի թանկանում է
Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին սպասելիս, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 0,14 տոկոսով կամ 2,55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1786,45 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը էժանանում է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 23,925 դոլար։
Երկուշաբթի առավոտյան նավթի գինը նվազում է ՕՊԵԿ+ նիստի սպասումներով։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,23%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 83,52 դոլար, WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,38%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 83,25 դոլար։