Կթանկանա արդյոք հացը Վրաստանում
Առաջիկայում հացի թանկացում չեմ կանխատեսում,- ասել է Վրաստանի Հացթուխների ասոցիացիայի նախագահը։
Մալխազ Դոլիձեի խոսքերով, պետական կառույցների հետ շփումն ակտիվ է, և անհրաժեշտության դեպքում կդիտարկվեն ոլորտին օժանդակության մի քանի փաթեթներ։
Հարցին, թե քանի թեթրիով կթանկանա հացը, Դոլիձեն պատասխանում է, որ առավելագույնը 5-10 թեթրիով:
«Մենք ակտիվ հաղորդակցություն ունենք պետական կառույցների հետ, այդ թվում՝ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հետ։ Քննարկում է ընթանում այն մասին, թե ինչպես կարող ենք խուսափել զանգվածային սպառման հացի գների բարձրացումից։ Կոնկրետ մեխանիզմ չի մշակվել, թեև, օրինակ, կարող է դիտարկվել ավելացված արժեքի հարկի չեղարկում: Ինչպես գործում է, օրինակ, մեր հարեւան Ադրբեջանում։ Կամ մենք կարող ենք նույնիսկ դիտարկել որոշակի արտոնություններ էներգակիրների և այն բաղադրիչների վրա, որոնք մասնակցում են հացի պատրաստման գործընթացին», – ասաց Վրաստանի Հացթուխների ասոցիացիայի նախագահը։
2021 թվականի դեկտեմբերի 1-ից մարզերում ոչ կենցաղային գազի սակագինը 6-ից կդառնա 20 թեթրի, թեև այս փոփոխությունը չի վերաբերի հացի արտադրամասերին: