Ախալցիխե-Թբիլիսի երթուղայինի ուղեվարձը կթանկանա
Ախալցիխեից Թբիլիսի և Վրաստանի մեծ քաղաքներ ճանապարհորդության երթուղայինի ուղեվարձը թանկանում է: Պատճառը վառելիքի թանկացումներն են։
Ընկերության տնօրենի խոսքով, Թբիլիսիի ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի արժեքը կբարձրանա երեք լարիով և հավանաբար կդառնա 15 լարի։ Նուգզար Մամուկաշվիլին ասում է, որ բացի Թբիլիսիից, կթանկանան նաև Վրաստանի մեծ քաղաքներ շարժվող միկրոավտոբուսների ուղեվարձը։ «Տրանսելիտա» ՍՊԸ-ի ղեկավարի խոսքով, ավելացված ծախսերը կհաշվարկվեն մի քանի օրից, իսկ դրանից հետո կհստակեցվի, թե որքանով կավելանա ճանապարհորդությունը։
Նախնական տվյալներով՝ թանկացումը կլինի 3-5 լարիի սահմաններում։ Այս փուլում երթևեկության թանկացում է նախատեսվում միայն միջքաղաքային երթուղիներով, գյուղական բնակավայրեր երթևեկության գինը մնում է անփոփոխ։