Շատ ենք անհանգստանում Սամցխե-Ջավախքով. Իմնաձե
«Ուրախ եմ, որ պատվաստման հերթերում տեսնում եմ տարեց մարդկանց, իհարկե, դրանում մեծ դեր է խաղացել պետության որոշումը, սոցիալական աջակցությունը, առաջին անգամ պատվաստվողների խրախուսանքը, բայց ամենակարեւորն այն է, որ գործընթացը սկսվել է»,- այս մասին Ախալքալաքում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային գործակալության տնօրենի տեղակալը:
Պաատա Իմնաձեի խոսքով, կորոնավիրուսով կվարակվեն բոլոր չպատվաստված անձինք:
«Մենք շատ անհանգստացած ենք Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի համար, որտեղ ներգրավվածությունը շատ ցածր է։ Երեկ այնտեղ էի, այսօր այստեղ եմ.. Կարևոր է, որ այս երկու մարզերում նույնպես գործընթացը սկսվի։ Վրաստանում պատվաստվում են նաև այլ երկրների քաղաքացիներ, ովքեր մշտապես բնակվում են երկրում։
Բոլոր չպատվաստվածները կվարակվեն: Բոլորը պետք է պատվաստվեն, որպեսզի ամեն օր մեծ կորուստներ չկրենք այս փոքր պետությունում»,- նշում է Պաատա Իմնաձեն: