Ախալցիխեում կորոնավիրուսից տղամարդ է մահացել
Սամցխե-Ջավախքում վարակվածների քանակը հասել է 15 379-ի: Մահացածների քանակը՝ 137: Վերջին մեկ օրում կորոնավիրուսը խլել է ևս մեկ մարդու կյանք: 68-ամյա տղամարդն ապրում էր Ախալցիխեի մունիցիպալիտետում:
Նոյեմբերի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք՝ այստեղից.
Ադիգենի - 6,
Ասպինձա - 1,
Ախալցիխե - 28,
Ախալքալաք - 3,
Բորժոմի - 6,
Նինոծմինդա - 3:
Մեկ օրում պատվաստվել է 102 մարդ, իսկ տարածաշրջանում անցկացված պատվաստումների ընդհանուր քանակն է - 39 956:
Ինքնամեկուսացման մեջ է 1600 մարդ: