Իսրայելում սկսվել է 5-11 տարեկան երեխաների պատվաստումը
Իսրայելում սկսվել է 5-11 տարեկան երեխաների համար «Կովիդ-19»-ի դեմ պատվաստումը, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը գրում է, որ Իսրայելի 9,4 միլիոն բնակչությունից 1,2 միլիոնը այս տարիքի երեխաներ են։ Համաձայն պետության առողջապահության նախարարության՝ նոյեմբերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարիքային խմբում վարակվածության դեպքերը շատացել են:
Համաճարակի սկսվելուց ի վեր Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1,3 միլիոն դեպք։ Մահացել է ավելի քան 8000 մարդ։ Իսրայելի բնակչության մոտավորապես 57%-ը լիովին պատվաստված է: