Մինչև դեկտեմբերի 1-ը Վրաստանի բոլոր քաղաքացիները վեց ամսականից գրիպի դեմ կպատվաստվեն անվճար։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ նրանց՝ քաղաքացիները կարող են դիմել տեղական պոլիկլինիկաներ «SANOFI PASTEUR»-ի չորս բաղադրիչ ունեցող գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու համար։
«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) հանձնարարականով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի և գրիպի դեմ պատվաստանյութի համատեղ օգտագործումը լիովին անվտանգ է»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հայտարարության մեջ։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին, դեկտեմբերի 1-ից գրիպի անվճար պատվաստումը հասանելի կլինի միայն ռիսկային խմբերին։
Հիշեցնենք, որ ընթացիկ սեզոնի համար պետությունը ռիսկային խմբերի համար ներկրել է գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ։ Պատվաստանյութերը ձեռք է բերել նաև մասնավոր հատվածը։