Ոչ մի երկրում մշտական «կանաչ անձնագրեր» չեմ տեսել. Կուլումբեգով
Մեր երկիրը չգիտես ինչու որոշել է մարդուն կորոնավիրուսն հաղթահարելուց հետո կտրվի մշտական կովիդ անձնագիր տալ,- այս մասին խոսում է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը, նշելով, որ չի հասկանում, թե ում հետ է խորհրդակցվել այս որոշումը կայացնելուց առաջ։
«Փնտրում եմ և նման նախադեպ չեմ տեսել աշխարհի որևէ այլ երկրում», - նշում է Կուլումբեգովը։
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են Վրաստանում անհրաժեշտ երկակի՝ արտաքին և ներքին օգտագործման անձնագրեր։
«Մենք՝ որպես այս երկրի մասնագետներ և ուղակի քաղաքացիներ, ցանկանում ենք պարզաբանել, թե ինչի վրա է հիմնված որոշումը՝ երկակի, արտասահմանյան և ներքին օգտագործման անձնագրերի ներդրումը», - հայտարարում է Կուլումբեգովը։
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Վրաստանում կանաչ անձնագրերի ներդրումը և արդյոք մոտիվացիա կլինի պատվաստումն ակտիվացնելու համար, Կուլումբեգովն ասաց, որ կանաչ անձնագիրը հավանաբար մեծ ազդեցություն չի ունենա պատվաստումների գործընթացի վրա։ Նրա խոսքով՝ ավելի քան 800 հազար քաղաքացի պաշտոնապես վարակվել և ապաքինվել է, ուստի պետությունը նրանց ազատեց պատվաստվելու պարտականությունից:
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական «կանաչ անձնագիր»։ Քաղաքացին կանաչ կարգավիճակ ստանալու մի քանի հնարավորություն ունի. եթե նա ամբողջությամբ պատվաստված է, կամ անցել է 72-ժամյա վավերականության PCR թեստ կամ 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել և կազդուրվել է։ Covid-ով վարակվելուց հետո անձը կունենա մշտական կանաչ կարգավիճակ։