Վրաստանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ
Մոլորակը ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի տվյալներով, Վրաստանում գրանցվել է ունեցել երկրաշարժ։
Թբիլիսիի ժամանակով 18:26-ին, 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամեգրելո Զեմո Սվանեթի տարածաշրջանում, Մեստիայի մունիցիպալիտետի Դիզի գյուղի մոտակայքում։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հրապարակում է, որ առաջին ստորգետնյա ցնցումները արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 14:01-ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 7կմ հեռավրության վրա: Երկրաշարժի ուժգնությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է 3,1 բալ (ML):
Գործակալությունից պարզաբանում են, որ Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Վերջին ամիսներին Սամեբայի մոտ տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղը գրանցվել է օգոստոսի 16-ին։ Նրա ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։