Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել առողջապահության նախարարի պաշտոնից: Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց ճեպազրույցի ժամանակ:
Տիկարաձեն շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսեց ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Ըստ նրա, իր գործունեությունը կշարունակվի իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում: