Ինչպես նշել Ամանորը. Գամղրելիձեի խորհուրդը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն կոչ է անում բնակչությանը համեստ դիմավորել Ամանորը: Այս մասին Գամկրելիձեն խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պատճառը երկրում տիրող համաճարակաբանական վիճակն է։ Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ այս փուլում հանգիստ լինելու պատճառ չունենք, քանի որ Վրաստանի նման փոքր երկրի համար օրեկան կորոնավիրուսով վարակվածների թիվը դեռ շատ մեծ է։
Գամկրելիձեի խոսքով, այժմ հատկապես կարևոր է հետևել առաջարկություններին, քանի որ ձմռանը շնչառական վիրուսները ակտիվանում են, և կորոնավիրուսով վարակվածության մակարդակը կարող է կրկին աճել։
«Հաստատում եմ, որ օրական դեպքերի թիվը դանդաղ տեմպերով նվազում է։ Օրական դեպքերի թիվը տատանվում է 3500-4500, այլևս 5000-6000 չէ: Նաև վերջին երկու շաբաթվա ընթացքում դրական ցուցանիշն արդեն անշեղորեն իջել է մինչև ութ տոկոս: Հատկանշական է, որ այս միտումը անշեղորեն շարունակվել է վերջին օրերին, սակայն նշաձողը դեռևս բարձր է: Մենք թռիչքային, արմատական անկում չունենք, ունենք դանդաղ տեմպեր, բայց անկումը և դեպի կայունացում գնալը բարձր մակարդակի վրա է։ Սա մեզ հանգստանալու առիթ չի տալիս, քանի որ 3500 նոր դեպքերը չափազանց բարձր են մեր նման փոքր երկրի համար։ Ինչի հետ է դա կապված – աստիճանաբար, պատվաստումների ցուցանիշը մեծանում է, վիրուսն ինքնին ունի որոշակի ցիկլային ընթացք, բոլոր շտամները: Առայժմ «Օմիկրոն» նոր շտամը Վրաստանում չի հայտնաբերվել, և այս բոլոր գործոնները միասին նպաստում են կայունացման դանդաղ տեմպերին: Բայց դա հանդարտվելու առիթ չէ, քանի որ թվերը դեռ բարձր են։ Նոյեմբերին մենք անցել ենք հինգերորդ ալիքի պիկ շրջանը։ Հիմա ձմեռային շրջան է, շնչառական վիրուսները ակտիվացել են, և մենք կարող ենք ազատորեն աճի միտում ունենալ, եթե չհետևենք այն հանձնարարականներին, որոնց մասին խոսում ենք։ Երկրում շնչադիմակ կրելու ցուցանիշը կրկին ցածր է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։
Ըստ Գամղրելիձեի՝ մահացությունը չի նվազի այնքան ժամանակ, քանի դեռ նոր դեպքերի թիվն ամեն օր չի իջել 1000-ից։
«Ամանորը մեզ համար ամենամեծ տոներից է։ Մաղթում եմ բոլորին 2022 թվականին համաճարակն ավարտել, բայց այնուամենայնիվ մենք բոլորս պետք է փորձենք հնարավորինս համեստ լինել այս տոնին»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Ամիրան Գամղրելիձեն։