Ախալքալաքում հինգ մարդուն դանակահարողն օգտվում է լռության իրավունքից
12.12.2021
Ախալքալաքում՝ Փոքր Սամսարում նախկին կնոջ ընտանիքի անդամներին դանակահարած տղամարդն օգտվում է լռության իրավունքից: 42-ամյա Սասուր Մարտիրոսյանն գտնվում է ժամանակավոր մեկուսարանում:
Իրավապահները այսօր էլ գտնվում էին Կաջո գյուղում։ Նրանք հետաքրքրվում էին, արդյո՞ք ձերբակալվածը հոգեբանական խնդիրներ ունի։
Ախալքալաքում միջին տարիքի տղամարդը սառը զենքով տարբեր վնասվածքներ է հասցրել նախկին կնոջն ու նրա ընտանիքի անդամներին: Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ 10 ամսական երեխա։ Ըստ նախնական տվյաների, պատճառը վրեժխնդրությունն է:
Ըստ համագյուղացիների, մեղադրյալը վերջերս է եղել բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։
Հարազատներից մեկը պատմում է, որ մեղադրյալի և նրա կնոջ միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել մոտ 2 տարի առաջ, որի ժամանակ սկեսրայրը ոստիկանություն է զանգահարել, արդյունքում միջին տարիքի տղամարդը ձերբակալվել է։ Ենթադրաբար, այս դեպքը եւս դարձել է երեկվա հանցագործության շարժառիթը։
«Կնոջը ծեծելու համար երկու տարի բանտում անցկացրեց: Տուն վերադառնալուց հետո, հինգերորդ օրը կատարեց այս հանցագործությունը»,- պատմում են տեղացիները։
Ինչ վերաբերում է վիրավորների առողջական վիճակին, ապա հինգից երեքի վիճակը կայուն է, այդ թվում՝ 10 ամսական երեխայի։ Մայրն ու երեխան շարունակում են մնալ Ախալքալաքի հիվանդանոցում: Մեղադրյալի նախկին կնոջ հայրն ու մայրը համեմատաբար ծանր վիճակում են, ինչի պատճառով նրանց երեկ ուշ երեկոյան տեղափոխեցին Թբիլիսի, Ալադաշվիլիի անվան կլինիկա։
Մեղադրյալը ձերբակալված է: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը նշանակում է մահափորձ, պատժվում է 7-ից 15 տարի ազատազրկմամբ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.