Մոսկվայում վերջին 28 տարվա ամենաառատ ձյան տեղումներն են
Մոսկվայում ձյան աննախադեպ առատ տեղումներ են: Լրատվամիջոցների փոխանցմամբ, մայրաքաղաքում նման ուժգնությամբ ձյուն չէր տեղացել արդեն 28 տարի: Այս փաստը հաստատել է նաև Ֆոբոս եղանակային կանխատեսման կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը։
«Ակտիվ ալիքային մթնոլորտային ճակատի ազդեցության հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում ամենաուժեղ անոմալ ձյունն է տեղացել Մոսկվայում, մինչ այդ ամենաուժեղ ձյունը եղել էր դեկտեմբերի 7-ին, ութ միլիմետր, Բալչուգում՝ 11 միլիմետր, Տուշինոյում՝ 10 միլիմետր»,- ասել է կանխատեսողը։
Միայն նախօրեին, ըստ մասնագետի, 8-13 միլիմետր տեղումների քանակի կանխատեսումն իրականություն է դարձել։
«Հարկ է նշել, որ տեղեկատու օդերևութաբանական կայանում նման հզոր ձյան տեղումներ չէին գրանցվել 1993 թվականից ի վեր, երբ օդերևութաբանները գրանցել էին դարձյալ ինը միլիմետր ձյուն»,- եզրափակել է կանխատեսողը։
Առատ տեղումների պատճառով այսօր երեկոյան Մոսկվայում 8-9 բալանոց խցանումներ են սպասվում, հայտնում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի պաշտոնական «Տելեգրամ» ալիքը։
Տվյալների համաձայն՝ առավոտյան և ցերեկը կանխատեսվում են խցանումներ 6-7 բալ, իսկ երեկոյան ժամերին՝ 8-9 բալ: