Նինոծմինդայում տղամարդուն գտել են կախված
Դեկտեմբերի 13-ին երեկոյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ. Արագյալ գյուղում միջին տարիքի տղամարդ է կախվել: Տեղեկությունը տարածում է Nor ռադիոկայանը:
Ըստ գյուղացու՝ Ա.Ծ.-ն հայտնաբերվել է տնամերձ անասնագոմում՝ կախված վիճակում. Նա մոտ 65 տարեկան էր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։