Վերին Լարսով դեպի Ռուսաստանի հետ սահման երթևեկությունը փակ է
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Ռուսաստանի հետ սահման տանող, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։
Վերջին օրերին երթևեկությունը տվյալ հատվածում պարբերաբար փակվում էր ծանր բեռնատարների համար:
Ձյան չդադարող տեղումների պատճառով երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով՝ ոստիկանության աշխատակիցների հսկողությամբ և համակարգմամբ։