«Լոքդաուն» նոր շտամի պատճառով. Աշխարհը վտանգի առջև
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Omicron-ն արդեն գրանցվել է աշխարհի 89 երկրներում, այդ թվում նաև Վրաստանում:
Նիդերլանդները լոքդաուն է սահմանում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը COVID-19-ի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն:
«Նիդերլանդները վաղվանից լոքդաուն է սահմանում։ Դա անխուսափելի էր։ «Օմիկրոն» շտամը տարածվում է ավելի արագ, քան մենք սպասում էինք», – ասել է Ռյուտտեն մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով ՝ լոքդաունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 19-ին և կգործի մինչև հունվարի 14-ը:
Այդ ընթացքում բոլոր բարերը, ռեստորանները, որոշ խանութներ, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, մարզասրահները փակ կլինեն։
«Օմիկրոնով» վարակման թվի աճի պատճառով, Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել:
«Ես որոշում եմ կայացրել գործընկերների հետ խորհրդակցելուց հետո այսօրվանից արտակարգ դրություն հայտարարել», – ասել է Լոնդոնի քաղաքապետը։
«Մենք չափազանց մտահոգված ենք «օմիկրոնի» դեպքերի մեծ աճով։ Վերջին 24 ժամվա ընթացքում մենք նկատել ենք պանդեմիայի սկսվելուց ի վեր վարակման ամենամեծ թիվը (երկրում – խմբ.)», – պարզաբանել է Խանը։
Նրա խոսքով ՝ աճում է նաև հոսպիտալացումների թիվը, ինչը հանգեցնում է բուժանձնակազմի պակասի:
Բրիտանական առողջապահության գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 93 հազար նոր դեպք (պանդեմիայի համար առավելագույն ցուցանիշ): «Օմիկրոն» շտամով վարակվածների ընդհանուր թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ գերազանցում է 24 հազարը: Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Վրաստանում Omicron վարակի երկու դեպք է հայտնաբերվել։