Ավտովթար Ախալքալաքում՝ 30-ամյա տղամարդը մահացել է
Ախալքալաքում Ազատություն փողոցի վրա, Արդարադատության տան դիմաց ավտովթար է տեղի ունեցել: Վթարված ավտոմեքենայի վարորդը մահացել է: Կնոջ և երեխայի վիճակը ծանր է:
Ականատեսների խոսքերով, մեքենան շատ մեծ արագությամբ է սլացել, վարորդը կորցնելով ղեկի կառավարումը, Արդարադատության տան դիմաց ծառի մեջ է մխրճվել:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, ժամը 22:00-ի սահմաններում: Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը:
Մեքենայում եղել են մեկ ընտանիքի անդամներ՝ ամուսինը, կինը և երեխան: