Omicron-ով կրկնակի վարակվելու վտանգը հինգ անգամ ավելի բարձր է
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, 5 անգամ մեծ է հավանակությունը, որ նորից վարակվեն Omicron-ով։ Այս մասին ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրության մեջ։
Համաճարակաբանների կարծիքով, մինչև Omicron-ի հայտնվելը, անձի բնական իմունիտետը մոտ 85% դեպքերում վեց ամիս պաշտպանում էր կրկնակի վարակվելուց: Այժմ այս ցուցանիշը իջել է մինչ 19%-ի։
Գիտնականներն ընդգծել են, որ Pfizer կամ AstraZeneca պատվաստանյութի երկու չափաբաժինները նոր շտամից պաշտպանություն են ապահովում միայն դեպքերի 20%-ի համար, իսկ խթանիչ՝ բուստեր դոզայից հետո այն հասնում է 55-80%-ի: