Ինչպես կանցկացվեն ամանորյա միջոցառումները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ից հունվարի 8-ը Վրաստանի բոլոր շրջաններում կանցկացվեն ամանորյա միջոցառումներ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր 63 մունիցիպալիտետներում կկազմակերպվեն ամանորյա տոնավաճառներ, ցուցահանդես-վաճառքներ, մանկական ժամանցի տարածքներ։ Տարածքում կտեղակայվեն փայտե ամանորյա տներ, ֆոտոխցիկներ և ինստալացիաներ: Ձմեռ պապը քաղցրավենիք ու նվերներ է կբաժանի երեխաներին։
Երեկոյան տեղի կունենան ինչպես տեղական, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված կատարողների համերգներ։ Միջոցառումները կեզրափակվեն հանդիսավոր հրավառությամբ։
Բոլոր միջոցառումներում պահպանվելու են կովիդ կանոնակարգերը։