Վրաստանում սպասվում է կորոնավիրուսի 6-րդ ալիքը` Բիձինա Կուլումբեգով
«Վրաստանը կանգնած է 6-րդ ալիքի անխուսափելի մեկնարկի առաջ, Omicron-ի կայծակնային տարածման պատճառով, վարակման դեպքերի թիվը կավելանա առնվազն 3 և 4 անգամ»,- ասում է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։
Ինչպես պարզաբանում է նա, Վրաստանում պատվաստված է ընդհանուր բնակչության 31%-ը, ինչը շատ ցածր ցուցանիշ է։
«Այս փուլում, ինչպես տեսնում ենք, Վրաստանը կանգնած է կորոնավիրուսի անխուսափելի 6-րդ ալիքի մեկնարկի առաջ։ Ամենայն հավանականությամբ, դեպքերի 30% կամ ավելին պայմանավորված է «omicron»-ով։ Հունվարի երկրորդ կեսից երկրում գերիշխող կդառնա «Օմիկրոնը»: Սա, իհարկե, մեծ ռիսկ է։ Նոր շտամն առնվազն 3-ից 4 անգամ կավելացնի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը՝ վտանգի տակ դնելով ցածր պատվաստումներով երկիրը։ Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ծանրաբեռնվածություն կունենա հիվանդանոցային հատվածը և այլն»:
Կուլումբեգովի խոսքով, միայն ֆինանսական մոտիվացիան բավարար չէ բնակչությանը, անհրաժեշտ է մանրամասն տեղեկատվություն տրամադրել իմունիզացիայի մասին։