«Կունենանք ևս մեկ համաճարակ՝ պայմանավորված համակարգչային տոմոգրաֆիայի վնասակար արդյունքներով»,-Բուծաշվիլի
Կորոնավիրուսով վարակված անձինք շատ հաճախ ինքնորոշ կատարում են համակարգչային տոմոգրաֆիա: Բժիշկները գործընթացը տագնապալի են համարում և բնակչությանը խորհուրդ են տալիս անհրաժեշտության դեպքում «համակարգչային շերտագրություն» կատարել միայն բուժող բժշկի հետ համաձայնությամբ։ Ըստ վարակաբան՝ Մաիա Բուծաշվիլիի հայտարարության, ինքնակամ և հաճախակի տոմոգրաֆիայի կատարումը ավելի վատ արդյունքների կհանգեցնի։
«Վարակվածների դեպքում «կատե» կատարելու անհրաժեշտությունը շատ հազվադեպ է, առջևում սպասվում է ևս մեկ համաճարակ՝ պայմանավորված համակարգչային տոմոգրաֆիայի վնասակար արդյունքներով, հատկապես երեխաներում»,- պարզաբանել է Մաիա Բուծաշվիլին: