ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացնում է օմիկրոնից հետո նոր շտամների ի հայտ գալու մասին
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ճեպազրույցում ասել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից հետո կարող են հայտնվել կորոնավիրուսի նոր շտամներ:
«Այս համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց, և ամբողջ աշխարհում օմիկրոնի անհավատալի տարածման պայմաններում, ամենայն հավանականությամբ նոր տարբերակներ կհայտնվեն», – ասել էԳեբրեյեսուսը:
Նա նշել է կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակի մոնիտորինգի և գնահատման բացառիկ կարևորությունն ու ընդգծել, որ թեև օմիկրոնը միջինում այնքան ծանր չէ դրսևորվում, սակայն այն նույնպես հանգեցնում է հոսպիտալացումների և մահերի։