Առատ ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում գործում է երթևեկության հատուկ ռեժիմ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհներին մաքրման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։
Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին շարունակաբար տեխնիկական աղ է թափվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունը վերականգնելու համար։ Այս պահին ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի երթեւեկությունն ազատ է։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։
Առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի կմ86-կմ 106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը։ Մինչդեռ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն արգելված է։
Առատ ձյան պատճառով Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա կմ28-կմ50 ավտոճանապարհին (Բաղդաթի-Սաիրմե) արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։