Կավարտվի՞ արդյոք այս տարի համաճարակի սուր փուլը
«Համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել այս տարի, եթե պատվաստվի աշխարհի բնակչության մոտ 70 տոկոսը», - ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեույսուսը:
«Մեր ակնկալիքն այն է, որ համաճարակի սուր փուլը կավարտվի այս տարի, իհարկե, մեկ պայմանով, եթե պատվաստումների մակարդակը հասնի 70 տոկոսի, տարվա կեսերին՝ հունիս-հուլիսի ամիսներին», - ասում է Թեդրոս Ադհանոմ Հեբրեույսուսը:
Նա նշում է, որ համաճարակի ավարտը կախված է հասարակության ընտրությունից։
«Եթե դա տեղի ունենա, ապա սուր փուլն իսկապես կարող է ավարտվել, և մենք հենց դրան ենք սպասում։ Սա մեր ձեռքում է: Սա պատահականության հարց չէ, դա ընտրության հարց է»,- ասում է ԱՀԿ-ի ղեկավարը: