«Երկրաշարժի էպիկենտրոնը մեր մունիցիպալիտետն էր»,- քաղաքապետ
Դմանիսիի քաղաքապետ Կոբա Մուրադաշվիլիի խոսքով՝ Սամեբա գյուղում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժիհետևանքով, մունիցիպալիետի մասշտաբով փլուզումներ չեն գրանցվել։
«Մինչ այժմ ոչ մի տեղ ոչինչ չի եղել, խաղաղություն է, մեր քաղաքապետարանը եղել է էպիկենտրոնը, բայց ավերածություններ չեն եղել, այս փուլում մենք այլ տեղեկություն չունենք»,- ասել է Մուրադաշվիլին։
Դմանիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժից հետո Դմանիսի քաղաքը հոսանքազրկվել է, սակայն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։