Լուրեր
Ախալցիխեում կորոնավիրուսից տղամարդ է մահացել
Անցած օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում մահացած 42 վարակակիրներից մեկը Ախալցիխեի բնակիչն էր: Մարզպետարանի տվյալներով՝ այս պահին Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 199 մարդ։'
Անցած 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում հայտնաբերվել է վարակի 199 նոր դեպք։ Դրանցից ամենամեծ թիվը կրկին գրանցվել է Ախալցիխեում և Բորժոմիում։
- Ախալցիխե- 66;
- Բորժոմի- 63;
- Ադիգենի- 27;
- Ասպինձա- 20;
- Նինոծմինդա- 17;
- Ախալքալաք- 6.
Տարածաշրջանում Covid 19-ի հաստատվելուց մինչ օրս գրանցվել է վարակման 28, 312։
Ինքնամեկուսացման մեջ է 1021 մարդ, Կովիդ կլինիկայում` 155 հիվանդ:
Տարածեք :