Ռուբլին էժանացել է
Մոսկովյան բորսայում ՌԴ արժույթի՝ ռուբլու փոխարժեքը զգալիորեն նվազել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է արտաքին քաղաքական իրավիճակով, որը կապված է Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման սպառնալիքի հետ։
Այսպիսով, դոլարով առաջին գործարքները եղել են 77,27-77,7 ռուբլու միջակայքում:
Եվրոն բարձրացել է մինչև 88,0025 ռուբլի: Այսպիսով՝ դոլարն ու եվրոն թանկացել են 46․5-47 կոպեկով։