Կիևից դուրս եկող ավտոճանապարհներին խցանումներ են. տեսանյութ
24.02.2022
Ականատեսի վկայությամբ` Կիևը զրկված է էլեկտրականությունից, ջրից, բջջային կապից ու ինտերնետից, փակ են մթերային խանութները։ Քաղաքում տագնապի ազդանշան է հնչում։
Ուկրաինայի դեմ հատուկ գործողության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խցանումներ են առաջացել։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքից դուրս եկող ավտոճանապարհները խիստ ծանրաբեռնված են, մարդիկ շտապում են լքել քաղաքը։
Կիևից ՌԻԱ Նովոստիի հրապարակած տեսանյութում լսվում է տագնապի ձայնային ազդանշանը։ Սոցցանցերը նմանատիպ կադրեր են հրապարակում Ուկրաինայի այլ քաղաքներից։ Գրում են, որ Կիևում խուճապ է տիրում, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։
«Կատարյալ անորոշություն է, սոցիալական ցանցերում քաոս է, մենք չենք հասկանում՝ կենտրոնանալ պաշտոնական ելույթների վրա, թե սոցիալական ցանցերի»,- Ուկրաինայում տիրող իրավիճակը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպես է ներկայացրել ականատեսը։
Նրա խոսքով` այժմ Կիևը զրկված է էլեկտրականությունից, ջրից, բջջային կապից ու ինտերնետից, փակ են մթերային խանութները։ Քաղաքում տագնապի ազդանշան է հնչում։ Մեքենաների մեծ հոսք է շարժվում Կիևից դեպի արևմտյան և հարավային ելքեր։
Սոցցանցերը նմանատիպ կադրեր են հրապարակում նաև Ուկրաինայի այլ քաղաքներից։
Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.