Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ուկրաինան Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշում է կայացրել։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
Զելենսկին փետրվարի 22-ին հայտնել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ից հարցում է ստացել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: