Ռուսաստանը ռմբակոծել է ուկրաինական Վասիլկովո քաղաքի նավթի պահեստը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ռմբակոծության հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, որը դեռ մարվում է։
Քաղաքի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչի խոսքով՝ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել թևավոր և բալիստիկ հրթիռներով։
Ռուսական զինուժը Խարկովում գազատար է պայթեցրել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի կապի և տեղեկատվության պաշտպանության պետական հատուկ ծառայությունը։
«Բռնազավթիչները Խարկովում պայթեցրել են գազատարը։ Ապատեղեկությանը մի հավատացեք, սա միջուկային հարված չէ, բայց նման է դրան»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ պետական գործակալությունը բնակչությանը զգուշացնում է խուսափել և չմոտենալ քիմիական օբյեկտներին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։