Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվել են
Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հանդիպումը տևել է 5 ժամից մի փոքր ավելի։
Բանակցություններն ընթանում էին Գոմելի մարզում։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ բանակցությունների գլխավոր նպատակն է կրակի անհապաղ դադարեցումը և ռուսական զորքերի հեռացումն Ուկրաինայի տարածքից։ Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ պայմանավորվածությունները պետք է բխեն երկու կողմերի շահերից։