«Պատերազմում տանկերը չեն հաղթում, պատերազմում հաղթում են մարդիկ» - գնդապետ Լաշա Բերիձե
Ուկրաինայում ռուսական հարձակումների առաջին և երկրորդ փուլերը ընկղմվեցին, ասում է գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ՝ ախալցխացի Լաշա Բերիձեն։
Գնդապետն ակնկալում է, որ մեծ զոհողություններ ու կորուստներ կլինեն, բայց օկուպանտ երկրին ավելի դժվար կլինի վերցնել Կիևը, քան թվում է առաջին հայացքից։
Նա նշում է, որ Ռուսաստանի ակնկալիքները՝ ընդունել վախեցած կառավարությանը և բարոյապես կոտրված ուկրաինացի ժողովրդին, չարդարացան։
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք կիրառելու սպառնալիքին, ապա Լաշա Բերիձեն ասում է, որ դա թուլության նշան է։ Նա կարծում է, որ Արեւմուտքը պետք է օգնի Ուկրաինային տեխնոլոգիական զենքով։
«Պատերազմում տանկերը չեն հաղթում, պատերազմում հաղթում են մարդիկ, ովքեր այնտեղ նստած են»,- «9-րդ ալիքի» հետ զրույցում ասում է Վրաստանի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը։