Լուրեր
Պետական պաշտոնյաները գրում են, որ հանրահավաքի եկած մարդիկ դավաճաններ են և ցանկանում են պատերազմ սկսել
«Այսօր բոլոր դավաճաններին և Վրաստանում պատերազմ սկսել ցանկացողներին սպասում ենք ժամը 19:00-ին, խորհրդարանի դիմաց». - Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների առաջին դեմքերը և քաղաքապետարան-սակրեբուլոյի աշխատակիցները մի քանի ժամ է, ինչ ակտիվորեն տեղադրում են այս բովանդակությունը սոցցանցում։ Այսպիսով նրանք արձագանքում են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող հանրահավաքին և կարծում են, որ Ուկրաինայի համերաշխության համար հավաքված ժողովուրդը ցանկանում է պատերազմ սկսել։
Ախալցիխեի սակրեբուլոյի փոխնախագահ՝ Դավիթ Տաբատաձեն գրառումը հրապարակել է հետեւյալ մակագրությամբ՝ «Ամոթ բոլորին, ովքեր ցանկանում են պատերազմ սկսել երկրում, Աստված պահապան Վրաստանին»։
Պաստառը անձնական էջերում տարածել են նաև Ախալցիխեի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Իա Գոգատիշվիլին, Բորժոմիի քաղաքային խորհրդի նախագահ՝ Դավիթ Զաալիշվիլին, Ասպինձայի քաղաքային խորհրդի անդամ՝ Անի Տիվաձեն և Բորժոմիի քաղաքապետ՝ Օթար Արբոլիշվիլին։
«9-րդ ալիքը» փորձել է կապ հաստատել սոցցանցում պաստառը տեղադրած անձանց հետ, սակայն նրանցից ոչ ոք չի պատասխանել լրագրողի հեռախոսազանգերին։
Տարածեք :