Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհներին հաստատված են սահմանափակումներ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով մաքրման աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ ռեժիմով՝ ճանապարհներին երթևեկության խափանումներից խուսափելու համար։
Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին անընդհատ տեխնիկական աղ է թափվում, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնվի երթևեկությունը։
Այս պահին ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե և Ախալքալաք-Կարծախի միջազգային նշանակության ճանապարհներին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Միջազգային նշանակության Թբիլիսիի շրջանցող ճանապարհին երթևեկությունն ազատ է։ Միևնույն ժամանակ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը ցածր է, և արդեն կատարվում են մաքրման աշխատանքներ։ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ձնահոսքի վտանգը դեռ պահպանվում է, ինչի պատճառով այս հատվածներում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Բքի վտանգի պատճառով կենցաղային նշանակության Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) ավտոճանապարհին ամեն օր ժամը 20:00-08:00-ն, արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Մնացած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Երկու և ավելի կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։