Աշխատակիցների եւ վարչակազմի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բորժոմիում գործարանի աշխատողների գործադուլի 21-րդ օրը պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատողների և գործարանի ղեկավարության միջև։
Գործադիր տնօրեն Իվանե Մաճավարիանիի հետ հանդիպումից հետո ցուցարարներն ասում են, որ ընկերությունը կվճարի երկու ամսվա աշխատավարձի պարտքը և կվերականգնի աշխատանքից ազատված 50-ից 48 աշխատավորին: Երկու աշխատավորի չեն վերադարձնում գործարան:
Տնօրենը խոստացել է, որ աշխատակիցները, ովքեր մեղադրվում են բանվորներին սպառնալու ու շանտաժի ենթարկելու մեջ, այլեւս գործարան չեն մտնի։ Բողոքի ակցիան կավարտվի, վաղը համաձայնագիրը կստորագրվի, իսկ գործարանի աշխատակիցները կսկսեն արտադրական գործընթացը: