Երկրորդ համաճարակի համար ավելի շատ գումար է պետք, նախապես պետք է մտածենք. Բայդեն
«Մեզ երկրորդ համաճարակի համար ավելի շատ գումար է պետք, նախապես պետք է մտածենք», – ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
Բայդենն ասել է, որ ֆինանսական ռեսուրսներ կպահանջվեն համաճարակի հետ հետագա գործ ունենալու համար:
«Մեզ ավելի շատ գումար է պետք։ Բայց մեզ ավելի շատ գումար պետք չէ միայն երեխաներին պատվաստելու համար, ի վերջո մեզ ավելի շատ գումար է պետք երկրորդ համաճարակի, պլանավորելու համար: Մեկ այլ համաճարակ է լինելու: Պետք է նախապես մտածել։ Դրա համար մեզ փող է պետք»,- ասել է ԱՄՆ նախագահը։