- Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Նորքի Comex բորսայում իջել է 3,7 դոլարով կամ 0,2 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 934,5 դոլար։
Արծաթի հուլիսյան ֆյուչերսը էժանացել է 0,74 տոկոսով՝ մեկ ունցիան 21,262 դոլար։
- Նավթի արժեքը հինգշաբթի առավոտյան իջնում է մոտ 2 տոկոսով, ներդրողներն անհանգստացած են ռեցեսիայի հնարավորության հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը իջել է 1,92 տոկոսով՝ մեկ բարելը 109,59 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 2,17 տոկոսով՝ 103,89 դոլար։
Մտավախությունները, թե կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել ռեցեսիայի համաշխարհային տնտեսությունում եւ, որպես հետեւանք, էներգառեսուրսների սպառման նվազման, հինգշաբթի նպաստում են նավթի գնանշումների անկմանը։
- Պղնձի գինը հինգշաբթի առավոտյան իջնում է երկրորդ օրն անընդմեջ, երեք աճուրդների ընթացքում նրա արժեքը նվազել է 4 տոկոսով եւ հասել նվազագույնին 2021թ. փետրվարից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 1,6 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 748 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 2,47 տոկոսով՝ 8 773 դոլար, ալյումինիումինը՝ 2,13 տոկոսով՝ 2 479, 5 դոլար, ցինկինը՝ 1,55 տոկոսով՝ 3 536,5 դոլար։