Վրաստանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել
Փշավիում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել, փրկարարները գտել են նրա մարմինը:
Տղամարդը մոտոցիկլետով մնացել է սողանքի տակ Դուշեթիի մունիցիպալիտետի Մագարոսկարի գյուղում։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ միջնադարյան Շատիլի ամրոց տանող ճանապարհին։
Գործակալության տվյալներով, ուժեղ հոսքը օտարերկրացուն քշել է Արագվի գետ։ 112 հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո աղետի գոտի են ուղարկվել փրկարարական խմբեր՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Տղամարդու դին հայտնաբերվել է Արագվիի ափերն ու գետի մակերևույթը զննելու ժամանակ։