Մարմնավաճառությանը խմբակային նպաստելու փաստով 9 մարդ է ձերբակալվել
15.07.2022
ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցանքի դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են հանցավոր խմբի ինը անդամի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք ձերբակալվել են մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով։
«Հետաքննությամբ պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող կանայք սիստեմատիկ կերպով հավաքվել են Թբիլիսիում տեղակայված «Սաբուդարա» և «Արգո» հյուրանոցներում, ինչպես նաև նույն հիմնարկների բարերում՝ Գ.Ս.-ի և ադմինիստրացիայի աշխատակիցների հանձնարարությամբ՝ որոշակի գումարի դիմաց հյուրանոց եկած անձանց մատուցել են սեքսուալ ծառայություններ։
Հետաքննությունը նաև պարզել է, որ «Արգո» և «Սաբուդարա» հյուրանոցների ադմինիստրատորները կազմակերպել են սեռական ծառայություններ փնտրող տղամարդկանց և մարմնավաճառությամբ զբաղվող կանանց կապը։ Այդ նպատակով նրանք ժամ առ ժամ վարձակալում էին հյուրանոցային համարներ, իսկ անվտանգության աշխատակիցները պաշտպանում էին մարմնավաճառությամբ զբաղվող կանանց անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում մեքենայով ապահովում էին նշված կանանց և նրանց հաճախորդների տեղափոխումը։ Հանցավոր խմբի անդամները զգալի եկամուտներ են ստացել մարմնավաճառության խթանման և մարմնավաճառության համար տեղեր տրամադրելու միջոցով։
Իրավապահները խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են խոշոր չափի գումար։
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը վերաբերում է կազմակերպված խմբի կողմից մարմնավաճառության խթանմանը և տեղ տրամադրելուն մարմնավաճառության համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Հանցագործությունները պատժվում են չորսից յոթ տարի ազատազրկմամբ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.