Իմունոլոգը կորոնավիրուսի BA.5 շտամի անսովոր ախտանիշ է անվանել
Գիշերային առատ քրտնարտադրությունը COVID-19 BA.5 շտամի նոր ախտանիշներից մեկն է։ Այս մասին կիրակի օրը բրիտանական The Sun թերթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմունոլոգիայի պրոֆեսոր, կենսաքիմիայի պրոֆեսոր Լյուկ Օ’Նիլը։
«BA.5-ի լրացուցիչ ախտանիշ է գիշերային քրտնարտադրությունը: Այն կարող է այնքան ուժեղ լինել, որ և՛ գիշերազգեստը, և՛ անկողնային պարագաները թրջվեն», – ասաց Օ’Նիլը:
Բացի այդ, մասնագետն ընդգծել է, որ ախտանիշը կապված չէ մարդու մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ և կարող է դիտվել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ։
Գիտնականը նաև հավելել է, որ այս դեպքում գիշերային քրտնարտադրությունը մարդու իմունային համակարգի հետ վիրուսի հանդիպման արդյունք է։