Ժամանակն է դադարեցնել զբոսաշրջությունը Ռուսաստանից. Կայա Կալաս
Եվրոպա այցելելը արտոնություն է և ոչ թե մարդու իրավունք, ժամանակն է դադարեցնել զբոսաշրջությունը Ռուսաստանից,- Twitter-ի իր էջում գրել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։
«Դադարեցրեք ռուսներին տուրիստական վիզաներ տրամադրելը. Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք։ Ռուսաստանից օդային հաղորդակցությունը փակ է. Սա նշանակում է, որ շենգենյան երկրների վիզա տրամադրելու փոխարեն բեռը ընկնում է Ռուսաստանի հարևանների վրա (Մուտքի միակ կետերը Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան են)։ Հիմա ժամանակն է դադարեցնել զբոսաշրջությունը Ռուսաստանից»,- գրել է Էստոնիայի վարչապետը։
Նշենք, որ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել նաև արեւմտյան երկրներին փակել սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար։ Զելենսկու խոսքով՝ «ռուսները պետք է ապրեն իրենց աշխարհում, նախքան փոխեն իրենց փիլիսոփայությունը»։