Ինչո՞վ է պայմանավորված Բորջոմիի անտառում բռնկված հրդեհը՝ կարծիքներ սոցցանցերից
Օգոստոսի 19-ին Բորջոմիում բռնկված հրդեհի մարման գործընթացը դեռ շարունակվում է։ Սոցցանցերում արդեն շրջանառվում են հրդեհի պատճառների ենթադրյալ վարկածներ։ Իվերի Բալախաշվիլին փրկարարների հիման վրա գրում է.
«Արդեն տեղայնացրել էինք կրակը, 5 ժամ խրամատ էինք փորում, իսկ այն ժամանակ ուղղաթիռները չէին գործարկվել, մեզ մնացել էր ընդամենը 60 մետր, երբ քամին փչեց ու գործը ջուրը գցեց: Կրակը բռնկվեց, հայտնվեցին նոր օջախներ, և միայն դրանից հետո 3 ուղղաթիռները ներգրավվեցին են աշխատանքի մեջ (մինչև այդ, հավանաբար, միայն մեկն էր աշխատում)»,- ասում են փրկարարները:
Ինչ վերաբերում է հրդեհի մասին ենթադրություններին, ապա բնակիչները կասկածում են, որ հրդեհը բռնկվել է քաղաքացիների անզգուշությունից։
«Մինչ ծուխի հայտնվելը կրակոցների ձայն է լսվել, այս տարածքում ինչ-որ մարդիկ որս էին անում, իսկ դրանից հետո հայտնվեց ծուխը։ Քաղաքացիները արսացել են, խորոված արել ու այրել մեր անտառը»,- գրել է Բալախաշվիլին։
«Իմ Մեսխեթին այրվում է: Կարմիր արև այստեղ երբեք չեմ տեսել: Ապրե՛ք, այդպես այրեք, քանդեք, ավիրեք, ոչինչ չթողնեք ապագա սերունդին: Խոզե՛ր, միայն ձեր կերակրապարկը լցնելու և հաճույք ստանալու մասին եք մտածում: Ատում եմ ձեզ, ով այսքան անզգույշ և անխոհեմ է վերաբերվում մայր բնությանը: Արմատախիլ արեցիք բուսական ու կենդանական աշխարհը և հասցրիք կործանման եզրին, այսքան զայրացած երբեք չեմ եղել»,- Facebook-յան իր էջում գրում է Ցիուրի Ասպանիձե-Մեսխիշվիլին։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհի տարածման վտանգը վերացվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Գործակալության տեղեկություններով՝ սահմանային ոստիկանության ուղղաթիռներն առավոտյան վերսկսել են հրդեհի մարումը։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական մեքենաները։