Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ախալցիխեի Թամարաշվիլի փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Շտապօգնությունը տուժածին տեղափոխել է «Իմեդի» կլինիկա։
«Այս փուլում կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չկան, կատարվում են հետազոտություններ»,- «9-րդ ալիքի» մոտ ասել է «Իմեդի» կլինիկայի տնօրենը։ Գիորգի Բարձիմաձեի խոսքով՝ վիրավոր կինը քիչ առաջ է ընդունվել կլինիկա։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում ժամը 12:30-ի սահմաններում:
«Իններորդ ալիքը» պարզաբանում է միջադեպի մանրամասները։